Գերմանիայի 200 միլիարդ եվրոյի չափով էներգակիրների օգնության փաթեթը սահմանափակ օգնություն կտրամադրի ձեռնարկություններին եւ քիչ հավանական է, որ հետ կպահի ընկերություններին արտասահմանում ավելի էժան արտադրական բազաներ տեղափոխվելուց, գրում է Reuters-ը:
Անցյալ ամիս Գերմանիայի կառավարությունը ներկայացրել է էներգետիկայի ոլորտում օգնության իր փաթեթը, ներառյալ գազի ցածր գները եւ վառելիքի վաճառքի ավելի ցածր հարկը, որպեսզի օգնի տնային տնտեսություններին եւ փոքր եւ միջին բիզնեսին՝ հաղթահարել գների աճը:
«Էներգետիկ օգնության առաջարկվող փաթեթն առայժմ ոչինչ չի փոխի օրակարգում։ Մենք դեռ պետք է այլընտրանքներ գտնենք»,-գործակալությանն ասել է Rosenthal-ի գործադիր տնօրեն Մադս Ռայդերը:
143 տարի առաջ հիմնադրված գերմանական ընկերությունը քննարկում է իր արտադրանքի մի մասը արտասահման տեղափոխելու մասին։
Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը պետք է բացահայտի օգնության փաթեթի մանրամասները, որը պետք է գործի մինչեւ 2024 թվականի գարուն:
Գերմանիայում աշխատուժի եւ այլ ծախսերի բարձր ծախսերը ստիպում են շատ ընկերությունների տեղափոխել իրենց բիզնեսի մասը կամ ամբողջ բիզնեսը զարգացող եվրոպական տնտեսությունների ավելի էժան վայրեր։





























