Հայ զինվորը պատվով կատարում է հայրենիքի սահմանների պաշտպանության խնդիրը: Այդ մասին օգոստոսի 30-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի զորամասերից մեկը կատարած այցի շրջանակներում: Նախարարը հիշեցրել է, որ հայ զինվորն այդ նույն խնդիրը կատարել է նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ:

Նա նշել է, որ հայկական բանակի առանձնահատկությունն այն է, թե զինվորները մարտական հերթապահություն են տանում եւ բանակի մոտ 30 տոկոսը սահմանների պաշտպանություն է իրականացնում:

Օհանյանն ասել է, որ առաջիկա տարիներին հայկական բանակը համալրվել է նախկինի պես` խառը համակարգով` նորակոչիկներ եւ ծառայություն պայմանագրային հիմունքներով:

Ըստ նախարարի, պայմանագրային ծառայությունը քայլ է դեպի արհեստավարժ բանակ: Նախարարը նաեւ շեշտել է, որ շարունակվում է զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի համալրման եւ արդիականացման գործընթացը: