ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Կիեւին հասցված ՌԴ ԶՈՒ-ի հարվածները «էլ ավելի են ամրապնդում մեր հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդին» այնքան, որքան դա կպահանջվի»։
«Մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին կշարունակենք Ռուսաստանի վրա դնել նրա ագրեսիայի ծախսերը, պատասխանատվության ենթարկել Պուտինին եւ Ռուսաստանին՝ իր վայրագությունների եւ պատերազմական հանցագործությունների համար, եւ աջակցություն ցուցաբերել, որն անհրաժեշտ է ուկրաինական ուժերին՝ իրենց երկիրը եւ իրենց ազատությունը պաշտպանելու համար,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ,- Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել այս չհրահրված ագրեսիան եւ դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից»:
Սպասվում է, որ Բայդենը կմիանա G7-ի առաջնորդների տեսակապով հանդիպմանը, որի ընթացքում սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը։





























