Ուկրաինայում Ղազախստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է անում լքել երկիրը։
«Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների եւ կառավարական օբյեկտների վրա հարձակումների ուժեղացման կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ երկրում գտնվողներին՝ չանտեսել օդային տագնապի ազդանշանները եւ գտնվել թաքստոցներում ու ռմբապաստարաններում:
Դեսպանությունը նաեւ Ղազախստանի քաղաքացիներին խնդրում է հնարավորության դեպքում լքել Ուկրաինայի տարածքը»,- ասվում է Telegram-ալիքում դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։





























