Լիբիայի նախկին  նախագահ Մուամար Քադաֆիին սատարող ուժերը մինչեւ շաբաթ կարող են հանձնվել, հակառակ դեպքում նրանց հանդեպ կարող է զինվորական ուժ կիրառվել։ Այս մասին այսօր հայտարարել է Լիբիայի Ազգային անցումայի  խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը, հայտնում է CNN-ը։ Նրա հայտարարությունը տարածվել է այն լուրերից հետո, համաձայն որ Քադաֆիի կողմնակից ուժերը պատրաստվում են հարձակվել նրա հարազատ քաղաքի՝ Սիրտի վրա։ Քադաֆիի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է։

Լիբիայի Ազգային անցումայի  խորհրդը նաեւ պահանջում է Ալժիրից էքստրադիացիայի ենթարկել Քադաֆիի երկրորդ կնոջը եւ նրա երեք երեխաներին։ Ալժիրը միակ երկիրն է, որը չի ճանաչել Լիբիայի նոր կառավարությանը;