Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Աստանայում, Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթաժողովի շրջանակում կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում կատարելով թուրք պաշտոնյային։
«Չորեքշաբթի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, տարածաշրջանային գագաթաժողովի շրջանակում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ»,- տեղեկացրել է գործակալությունը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հույս ունի Պուտինի հետ առերես հանդիպման առաջիկա «երեք-չորս օրը»։
Այս շաբաթ Պուտինը կմեկնի Աստանա, Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության գագաթաժողովին, նա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։




























