Իսպանական ոստիկանությունը երկրի հարավ-արեւելքում` Կարտախենա քաղաքի մերձակայքում ձերբակալել է թմրավաճառների հանցախմբին, որ մեկ տոննա հաշիշ էր տեղափոխում նավակով: Այդ մասին հայտնել են տեղական ոստիկանությունից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տվյալներով, առափնյա ծառայությունը աղետի տագնապ է ստացել նավակից, որով թմրանյութ էին տեղափոխում: Երբ նավակը քարշակել են նավահանգիստ, հանցագործները փորձել են այն տեղափոխել մեքենայով, բայց ձերբակալվել են ոստիկանների կողմից:
Ընդամենը Կարտախենա եւ Ալիկանտե քաղաքներում ձերբակալվել են իսպանական յոթ եւ Մարոկկոյի մեկական նավեր, որոնք թմրանյութ էին տեղափոխում: Հաղորդվում է, որ թմրավաճառներին հետեւում էին այս տարվա փետրվարից:



























