Իսրայելը պատմական համաձայնություն է ձեռք բերել Լիբանանի հետ ծովային սահմանագծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդը։
«Սա պատմական ձեռքբերում է, որը կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, միլիարդներ կբերի Իսրայելի տնտեսությանը եւ կապահովի կայունությունը հյուսիսային սահմանին»,-ասել է Լապիդը։





























