Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ խցկվելու փորձ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքան ես եմ հասկանում եմ, առաքելության վերաբերյալ ԵՄ պաշտոնական որոշումը դեռ չի կայացվել։ Մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեջ որեւէ կերպ խցկվելու փորձ եւ հերթական փորձ։ Ճնշել Ռուսաստանի միջնորդական ջանքերը։ Իհարկե, ինքնիշխան պետությունները պետք է կառուցեն իրենց հարաբերությունները... Բայց ինչ վերաբերում է ԵՄ ներկայացուցիչների իրական հնարավորություններին ինչ-որ միջնորդության հարցում՝ ութ տարի նրանք չէին կարողանում՝ որպես մասնակիցներ, խոսքը Բեռլինի եւ Փարիզի մասին էր, կանխել Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերածվել է այսպիսի թեժ փուլի։ Ութ տարի նրանք կրում էին միջնորդների հպարտ անունը, այտերը ուռացնում, ինչ-որ հայտարարություններ էին անում, ինչ-որ հանդիպումներ հրավիրում, եւ ոչինչ։ Կարող եք ասել, որ նրանք դա արել են իրենց ազգային կարգավիճակով, լինելով ԵՄ անդամ, դե իհարկե, համաձայն եմ դրա հետ։ Միայն թե սրանք ԵՄ խոշորագույն երկրներն են... Իսկ հիմա անմիջականորեն միջնորդության մեջ ԵՄ դերի մասին։ Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը տրտմությամբ նշեց, որ ԵՄ տնտեսության բարգավաճումն ավարտվել է ռուսական էժան ու որակյալ գազի հետ միասին։ Մենք պետք է ինչ-որ կերպ ինքներս դուրս լողանք, եւ հատկապես հաշվի առնելով այն ֆիզիոնոմիան, որը նրանք կառուցել են ոչ միայն մեր, այլեւ Պեկինի համար, դա անելը շատ դժվար կլինի։ Դե, բառացիորեն Բորելը հենց այդպես էլ ասաց: Իսկ ես պարոն Բորելին կհիշեցնեմ իր նախորդի՝ տիկին Էշթոնի դերը, որն իսկապես գլխավորում էր այս անբողջ եվրադիվանագիտությունը եւ նույնպես իր վրա վերցրեց ողջ ԵՄ-ի անունից միջնորդի դերը Մայդանում։ Այո, դա վաղուց է եղել, բայց չէ որ եղել է։
Այն ժամանակ նա իսկապես Բրիտանիայից էր ԵՄ-ում եւ ձեւավորեց ԵՄ-ի ողջ դիվանագիտական ռազմավարությունը։ Ինչպե՞ս ավարտվեց ԵՄ միջնորդությունը Մայդանում։ Չէ որ այնտեղ նույնպես նրանք խցկվեցին։ Նա շրջում էր Մայդանով, ճիշտ է՝ կարկանդակներ չէր բաժանում, ըստ երեւույթին, կարկանդակների համար փողը չէր բավարարում, բայց նա ժպտում էր, ինչպես կարող էր, ձեռքերը բռնած, ինչպես միշտ դրոշներ էին ծածանում… Դե, ամեն ինչ այնպես էր, ինչպես միշտ՝ արեւմտյան PR արշավների լավագույն ավանդույթներով։ Եւ ի՞նչ։ Որտե՞ղ է այս միջնորդական դերը: Այն ավարտվեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալով։ Ահա ձեզ երկու կոնկրետ օրինակ։ Իսկ նման օրինակները հսկայական թիվ են կազմում... Միեւնույն ժամանակ, Բրյուսելում գերադասում են չմտածել այն քայլի մասին (Երեւան եւ Բաքու) հիշատակված թրեքում՝ տարածաշրջանային կայունության համար։
Պատմությունից մենք գիտենք, որ ԵՄ առաքելությունները իրական կարգավորման չեն հանգեցրել։ Եթե դուք գիտեք վերջին ժամանակներս հաջողված օրինակների մասին, բերեք դրանք… Ես նույնիսկ կասեմ, որ նրանք ոչ միայն չկարողացան միջնորդներ լինել ուրիշների համար, այլեւ չկարողացան պաշտպանել իրենց շահերը, իրենց՝ որպես միավորման եւ իրենց անդամ երկրների շահերը: Մենք ելնում ենք նրանից, որ Երեւանի եւ Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության եւ երկարատեւ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Մենք այս հարցի շուրջ կանոնավոր կապեր ենք պահպանում մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ, ակնկալում ենք օգտվել Աստանայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կայանալիք միջոցառումից»,- նշել է Զախարովան։


























