Intelligent Life հանդեսը, որն ընդգրկված է The Economist հեղինակավոր բրիտանական հրատարակչատան կազմում, կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մեգապոլիսների ցանկը:

Այն գլխավորել է Լոնդոնը, որն այդկերպ ճանաչվել է մոլորակի ոչ պաշտոնական մայրաքաղաք: Երկրորդ տեղում Նյու Յորքն է, երրորդ հորիզոնականն իրար մեջ կիսել են Տոկիոն եւ Վաշինգթոնը: Նրանց հաջորդում են Շանհայը, Մեխիկոն, Մումբաին եւ Նյու Դելին: