Գերմանիան էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար Եվրամիության լրացուցիչ պարտքային պարտավորությունների անհրաժեշտություն չի տեսնում, մինչդեռ կան հաղորդագրություններ, որ Բեռլինը կփոխի իր դիրքորոշումը եւ կաջակցի ԵՄ-ի համատեղ պարտքային պարտավորությունների թողարկմանը փոխառությունների միջոցով:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ Էներգետիկ ճգնաժամը եւ կանաչ անցումը կարող են ֆինանսավորվել ԵՄ « Հաջորդ սերունդ» հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ դաշինքի վերականգնմանը աջակցելու համար: Հաստատված հասանելի միջոցների միայն մեկ հինգերորդն է վճարվել, իսկ մնացածը կարող է օգտագործվել ճգնաժամերի դեմ պայքարի եւ էներգետիկ անցումը ֆինանսավորելու համար:

Ավելի վաղ կառավարության աղբյուրը Reuters-ին հայտնել էր, որ Բեռլինը մտադիր չէ աջակցել ԵՄ պարտքային պարտավորությունների համատեղ թողարկմանը: Գերմանիայի Տնտեսական խորհուրդը քննադատել է ԵՄ ծրագիրը՝ այն անվանելով անպատասխանատու՝ հաշվի առնելով գնաճի ներկայիս մակարդակը։

Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Գերմանիան կփոխի իր դիրքորոշումը եւ կաջակցի փոխառությունների միջոցով ԵՄ պարտքային պարտավորությունների համատեղ թողարկմանը, ինչը կհանգեցնի գերմանական պետական պարտատոմսերի ավելի բարձր եկամտաբերության։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անցյալ ուրբաթ ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովում առաջարկել է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ստեղծված Եվրոպական վերականգնման հիմնադրամի չօգտագործված միջոցներն օգտագործվեն էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարելու համար։