Մոսկվայում «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել առանց համարանիշի Yamaha սկուտերը: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Ստարոբիտեցկի փողոցում:

Ստացած վնասվածքներից 15-ամյա դպրոցականը տեղում մահացել է:

Բեռնատարի ղեկին եղել է Հայաստանի 33-ամյա մի քաղաքացի: Ոստիկանությունն այժմ պարզում է դեպքի հանգամանքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վարորդները բողոքում են, որ սկուտերների սեփականատերերը խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները, քանի որ պարզապես չգիտեն դրանք: Փոքրիկ բայկը դժվար է տեսնել, հատկապես մթության պայմաններում: