Զելենսկին G7-ի առաջնորդներին խնդրել է ՀՕՊ համակարգեր տրամադրել եւ Բելառուսի հետ սահմանին միջազգային դիտորդների առաքելություն տեղակայել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է G7-ի երկրների առաջնորդներին՝ խնդրելով մեծացնել հակաօդային պաշտպանության հնարավորությունները եւ աջակցել միջազգային դիտորդների առաքելության իր նախաձեռնությանը Բելառուսի սահմանին։
G7-ի առաջնորդների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ Զելենսկին կոչ է արել նոր կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ եւ կրկին բացառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։
«Երբ Ուկրաինան ստանա բավարար քանակությամբ ժամանակակից եւ արդյունավետ ՀՕՊ համակարգեր, ռուսական ահաբեկչության հիմնական տարրը՝ հրթիռային հարվածները, կդադարեն աշխատել»,- ասել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ IRIS-T համակարգի մատակարարումն արագացնելու համար, եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ՀՕՊ համակարգերի մատակարարման համար։ «Հույս ունենք, պարոն նախագահ, որ դրանք կլինեն միջին եւ բարձր արդյունավետության համակարգեր, որոնք հնարավորություն կտան ստեղծել էշելոնացված պաշտպանական համակարգ»։





























