ՄԱԿ-ի մասնագետները ահազանգ են հնչեցնում. Վիետնամում եւ Չինաստանում H5N1 վիրուսի կամ թռչնի գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որն ավելի կայուն է գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ: Փորձագետները նշում են, որ թռչունների միգրացիան կարող է բերել նոր համաճարահի տարածման ողջ աշխարհում, հաղորդում է ABC News-ը:
Ասիայում տնային թռչունների շրջանում հայտնաբերված նոր վիրուսը կարող է հանգեցնել «մարդու առողջության համար անկանխատեսելի հետեւանքների», հաղորդում է «Վեստին»:
Փորձագետներն զգուշացնում են, որ հայտնի վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, որն արդեն տարածվել է Վիետնամում եւ Չինաստանում: Թռչունների միգրացիայի հետեւանքով, հիվանդությունը կարող է տարածվել Մերձավոր Արեւելքում, Իսրայելում եւ Պաղեստինում, Ռումինիայում, Բուլղարիայում, Նեպալում, Մոնղոլիայում, Ռուսաստանում: H5N1 վիրուսի մուտացիայի մասին տեղեկություններ են ստացվում Կամբոջայից, որտեղ այդ գրիպից արդեն մահացել է մի 6-ամյա աղջնակ:



























