Ուկրաինայի պատերազմը կլիմայական տեսակետից «կարելի է որպես օրհնություն դիտարկել», քանի որ այն արագացնում է զարգացումը եւ ներդրումները «կանաչ» էներգիայի ոլորտում երկարաժամկետ հեռանկարում, չնայած հանածո վառելիքն օգտագործվում է սահմանափակ մասշտաբով: Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը, հայտնում է AP-ն։

Թաալասը խոստովանել է, որ ուկրաինական պատերազմը «ցնցել է եվրոպական էներգետիկ հատվածը» եւ հանածո էներգիայի օգտագործման աճ է առաջացրել։ «Հինգից տասը տարում պարզ կդառնա, որ Ուկրաինայում պատերազմը կարագացնի մեր հանածո էներգիայի սպառումը: Հետեւաբար, մենք պատրաստվում ենք շատ ավելին ներդնել վերականգնվող էներգիայի, էներգախնայողության լուծումների մեջ, եւ որոշ փոքր միջուկային ռեակտորներ, հավանաբար, կգործարկվեն մինչեւ 2030 թվականը՝ որպես լուծման մի մաս: Ուստի, կլիմայական տեսանկյունից, Ուկրաինայում պատերազմը կարելի է դիտարկել որպես բարիք»,- հավելել է Թաալասը:

Նա նշել է, որ էներգետիկ ոլորտն այժմ ապահովում է ջերմոցային գազերի արտանետումների մոտ երեք քառորդը եւ կոչ է արել «ամբողջական վերափոխել» համաշխարհային էներգետիկ համակարգը: