Ֆրանսիան լրացուցիչ ուժեր կտեղակայի Արեւելյան Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի «պաշտպանական դիրքերն» ամրապնդելու համար, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն օրենսդիրներին, հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան է կայացրել տեղակայման որոշումը։ Նա ասել է, որ Ֆրանսիան զրահափոխադրիչների մեկ ուժեղացված վաշտ, ինչպես նաեւ Charles Leclerc տանկերի էսկադրիլիա կուղարկի Ռումինիա։ Ֆրանսիան իր վրա է վերցրել Ռումինիայում ՆԱՏՕ-ի ներկայությունը, որտեղ արդեն մոտ 750 զինվոր է տեղակայված:
Նախարարը նաեւ մատնանշել է Լիտվայում Rafale կործանիչների լրացուցիչ տեղակայումը, ինչպես նաեւ ուժեղացված թեթեւ հետեւակային վաշտի տեղակայումը Էստոնիայում։ Նա ասել է, որ ուժերը տեղում կլինեն հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։
Ֆրանսիան արդեն երկու Rafale ինքնաթիռ եւ օժանդակ ինքնաթիռ է տրամադրել Լեհաստանում եւ մոտ 300 զինվոր Էստոնիայում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելությանը։





























