Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնել է Աստանա, որտեղ սպասվում են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր բացառել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ կքննարկվեն Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի եւ Արեւմուտքի բանակցություններ անցկացնելու Անկարայի առաջարկները։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի մեկնել է Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթաժողովին։ Թուրքիայի նախագահի ինքնաթիռը Անկարայից Աստանա է ուղեւորվել տեղի ժամանակով ժամը 08.40-ին։ «Էսենբողա» միջազգային օդանավակայանում նախագահին ճանապարհել են Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը եւ լիազորված այլ անձինք»,- տեղեկացրել է գործակալությունը։





























