Լիտվայի երկնքում իրար են բախվել ՆԱՏՕ-ի «Միրաժ» կործանիչն ու լիտվական L-39 «Ալբատրոս» կործանիչը` Շաուլյայ քաղաքի մոտակայքում կազմակերպված ուսումնական վարժանքների ժամանակ, հաղորդում է km.ru-ն:
Ֆրանսիական «Միրաժ»-ը պլանային պարեկություն կատարելիս է եղել Բալթիկայի տարածքում` ՆԱՏՕ-ի հետ Բալթյան երկրների կնքած (2004-ին) համաձայնագրի համաձայն, քանի որ բալթյան երկրներն իրենց տրամադրության տակ չունեն այդ քանակի օդանավեր` այդ խնդիրը լուծելու համար:
Բախման արդյունքում լիտվական կործանիչի օդաչուն կատապուլտվել է, իսկ նրա օդանավը ոչնչացել է Ռեկիվա գետից ոչ հեռու: Ֆրանսիական օդանավը կարողացել է ինքնուրույն վայրէջք կատարել: Երկու օդաչուներն էլ անվնաս են մնացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


























