«Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը քննարկել են գազի ոլորտում համագործակցությունը, հայտնում է ընկերությունը։

«Ալեքսեյ Միլլերը և Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը քննարկել են գազի ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները»,- ասվում է Ընկերության Telegram ալիքում:

Ռուսաստանից բնական գազը Թուրքիա է արտահանվում «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» ծովային գազատարներով։