Մինչեւ մարտ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստների մակարդակը կարող է նվազել 5 տոկոսով։ Նման կարծիք է հայտնել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդու մէ Интерфакс-ը։ 

«Այսօր եվրոպական շուկայի համար կա այլ լոգիստիկա, գազի մատակարարման այլ աղբյուրներ։ Այն բեռը, որը կդրվի Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստների վրա, զգալիորեն ավելի մեծ կլինի, քան նախորդ տարիներին»,-ասել է նա։  

Միլլերի խոսքով՝ Գերմանիան ունի գազի ամենամեծ ծավալը։ «Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կներմղի մոտ 20 միլիարդ խմ գազ։ Նախոր աշնանը եւ ձմռանը Գերմանիան սպառել է 60 եւ ավելի միլիարդ խմ, ինչը նշանակում է, որ պահեստներում գազը կբավարարի առավելագույնը 2-2,5 ամիս։ Կան տարբեր կանխատեսումներ։ Այո, Եվրոպան կգոյատեւի, բայց ի՞նչ կլինի 2023-2024 թվականների ներմղման հետ։ Այդ ժամանակ պարզ կլինի, որ էներգետիկ ճգնաժամը ոչ թե կարճ ժամանակով է եկել, այլ համակարգային բնույթ է կրում»,-կարծում է Միլլերը։