Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Իրանի մի շարք քաղաքներում վերջերս տեղի ունեցած անկարգություններն անվանել է «անշնորհք» եւ թշնամիների «հիմար» ինտրիգներ՝ ուղված «իրանական ժողովրդի մեծ քայլերին եւ առաջխաղացմանը»:

Խամենեին երկրի իշխանություններին զգուշացրել՝ թույլ չտալ, որ նման «փոքր միջադեպերի» պատճառով շեղվեն իրենց հիմնական պարտականություններից:

«Իրանական ժողովուրդը կարճ ժամանակահատվածում մեծ քայլեր է ձեռնարկել, որոնք 180 աստիճանով հակասում էին համաշխարհային ամբարտավանության քաղաքականությանը, եւ նրանք ստիպված եղան արձագանքել», - ասել է առաջնորդը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին եւ արեւմտյան այլ ուժերին, հաղորդում է Press TV-ն։

Բողոքի ակցիաները բռնկվել էին Մահսա Ամինիի մահից հետո, ով ոստիկանական բաժանմունքում կաթված էր ստացել եւ մի քանի օր անց մահացել Թեհրանի հիվանդանոցներից մեկում:

Ամինիի մահից անմիջապես հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հրամայել էր մանրամասն հետաքննել գործը. ուրբաթ օրը հրապարակված պաշտոնական զեկույցում ասվում էր, որ աղջկա մահը վրա է հասել ոչ թե գլխին կամ մարմնի այլ կարեւոր օրգաններին ստացած ենթադրյալ հարվածներից, այլ հիվանդությունից:

Խաղաղությամբ սկսված ցույցերը վերածվել են բռնության այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա եւ մի քանի քաղաքներում վանդալիզմ իրականացրել կառավարական գույքի նկատմամբ:

Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ տարբեր արտահայտչամիջոցներով Իրանի նկատմամբ թշնամանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի ժողովուրդը չի բարձրացրել իսլամի դրոշն ու ուղեկցել Իսլամական Հանրապետությանը։

«Միակ լուծումը հաստատուն մնալն է», - ասել է նա։