Ռուսական միջուկային հարվածը կփոխի Ուկրաինայի հակամարտության ընթացքը եւ գրեթե անկասկած կհրահրի «ֆիզիկական պատասխան» Ուկրաինայի դաշնակիցների եւ, հնարավոր է, նաեւ ՆԱՏՕ-ի կողմից,հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային։

Պաշտոնյան նշել է, որ Մոսկվայի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում «աննախադեպ հետեւանքներ» կունենա ՌԴ-ի համար։ Նա նշել է, որ դա «գրեթե անկասկած կհանգեցնի բազմաթիվ դաշնակիցների եւ, հնարավոր է, հենց ՆԱՏՕ-ի ֆիզիկական պատասխանին»:

Պաշտոնյան հավելել է, որ Մոսկվան օգտագործել է իր միջուկային սպառնալիքները՝ հիմնականում «ՆԱՏՕ-ին եւ այլ երկրներին՝ Ուկրաինայում ուղղակի պատերազմի մեջ մտնելուց հետ պահելու համար»։