2006 թ.-ից թողարկվող WikiLeaks կայքը, որը հրապարակել է բազում գաղտնի կամ հասարակության լայն զանգվածների համար չնախատեսված փաստաթղթեր, օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը ենթարկվել է հակերների զանգվածային հարձակման:
Associated Press-ի վկայությամբ, որոշ ժամանակ կայքը անհասանելի է եղել: WikiLeaks-ի նյութերին հասանելի դառնալու համար կայքի ղեկավարները առաջարկել են օգտագործել դրա հայելիները կամ cablegatesearch.net փնտրման համակարգը, հաղորդում է Lenta.ru-ն:
Գիշերը ժամը 5:30-ին ծրագրի միկրոբլոկի ձայնագրություններից դատելով` հարձակումները դեռեւս շարունակվել են: WikiLeaks-ի ղեկավարները կոչ են արել «թանկագին իշխանություններին», որ նրանք դադարեցնեն պահել իրենց ոչ համապատասխան ձեւով, եթե ցանկանում են խուսափել հետագա մերկացումներից:
Ներկայումս WikiLeaks կայքը հասանել է:




























