Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Ուկրաինայում շուտափույթ խաղաղության հաստատումն է։
Աստանայում ընթացող Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցությունում (ԱՓՎՄԽ) Թուրքիայի նախագահն ընդգծել է Անկարայի կողմից ուկրաինական նավահանգիստներից ցորենի դուրսբերման համաձայնագրի եւ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ռազմագերիների փոխանակման մասին։
«Մեր նպատակը ձեռք բերված տեմպը պահպանելն է՝ չնայած տեղերում դժվարություններին, եւ որքան հնարավոր է արագ հրադադարի հասնելով՝ արյունահեղությունը կանգնեցնելը»,- ասել է Էրդողանը։




























