Թուրքիայի եւ ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Աստանայում սկսվել են, տեղեկացրել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
«Բանակցություններն սկսվել են»,- տեղեկացրել են Էրդողանի աշխատակազմից, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ Թուրքիայի եւ ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Աստանայում նախատեսված բանակցությունների ընթացքում կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում եւ էներգետիկ համագործակցությունն ու ապրանքային գործարքը։



























