Իրանն ու «Գազպրոմը» հանքավայրերի ճանապարհային քարտեզ են ստեղծել, կան մի քանի աշխատանքային խմբեր, հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Ահմադ Ասադզադեհը։

«Մյուս ուղղությունը Իրանում հանքավայրերի զարգացումն է։ Սա այն թեմաներից է, որ կա համաձայնագրում։ Մենք «Գազպրոմ»-ի հետ ստեղծել ենք ճանապարհային քարտեզ, ունենք մի քանի աշխատանքային խմբեր»,- ասել է նա լրագրողներին Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակներում։

Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) եւ «Գազպրոմը» հուլիսին հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է աջակցություն «Քիշ» եւ «Հյուսիսային Փարս» գազային հանքավայրերի, վեց նավթային հանքավայրերի զարգացմանը եւ «Հարավային Փարս» հանքավայրում ճնշումը պահպանելուն: Բացի այդ, փաստաթուղթն ընդգրկում է բնական գազի եւ նավթամթերքների հետ փոխանակման գործառնությունները, ՀԲԳ նախագծերի իրականացումը եւ արտահանվող գազատարների կառուցումը։ Իրանական Shana գործակալությունը հայտնել է, որ ընկերությունների միջեւ հնարավոր գործարքի չափը 40 միլիարդ դոլար է կազմում: