Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի հետ տնտեսական կապերի առավել ակտիվ զարգացման կոչ է արել, հաղորդում է ՌԻԱ-ն։
Նա նշել է, որ դրա համար կա ներուժ։
«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռ շատ բան կա անելու, որպեսզի տնտեսական կապերն ավելի ակտիվ զարգանան»,-ասել է Պուտինը։




























