Անկարան եւ Մոսկվան կքննարկեն կարիքավոր երկրներին ապրանքներ մատակարարելու հարցը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ-ն։
«Մենք կարող ենք միասին աշխատել՝ հստակեցնելու այն երկրների ցանկը, որոնք ռուսական արտադրանքի կարիք ունեն։ Մեզ համար կարեւոր է, որ արտադրանքը հասցվի կարիքավոր երկրներ։ Եթե նույնիսկ Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության այս համատեղ քայլերը անհանգստացնեն որոշ հայտնի շրջանակների, դրանք (քայլերը) կուրախացնեն կարիքավոր երկրներին։ Մեր վճռականությունը, մեր գործընկերների բանակցություններն այս առումով շատ կարեւոր են»,-հավելել է նա։




























