ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։

«Ձեր էներգետիկայի նախարարի եւ Botas ընկերության նախագահի հետ խորհրդակցությունից հետո մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ»-ի հետ, եւ ես այդ մասին հրապարակավ հայտարարեցի։ Մենք մտադիր ենք Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծել»,-ասել է Պուտինը։ 

«Մենք կարող էինք հանգիստ կարգավորել գները նորմալ, շուկայական մակարդակով, առանց քաղաքական նրբերանգի»,-հավելել է Պուտինը։ 

Միաժամանակ, նա նշել է, որ այդ տեսակի վառելիքի ներկայիս արժեքը չափազանցա այս տեսակի վառելիքի ներկայիս արժեքը շատ բարձր է։

Պուտինը հիշեցրել է Ուկրաինայի կողմից «Թուրքական հոսքի» վրա վերջին հարձակման փորձերի մասին։