Իսրայելն Ուկրաինային է փոխանցել ՌԴ ԶՈւ-ի կողմից իբր օգտագործվող իրանական ԱԹՍ-ների մասին տվյալները։ Այս մասին գրել է NYT թերթը՝ հղում անելով անանուն ուկրաինացի պաշտոնյայի։

Հոդվածում նշվում է, որ իսրայելական մասնավոր ընկերությունն Ուկրաինային փոխանցել է ռուսական զորքերի դիրքերի արբանյակային պատկերները։

Բացի այդ, նյութում ասվում է, որ Իսրայելը  հրաժարվում է Ուկրաինային մատակարարել ՀՕՊ համակարգեր եւ  Barak ԶՀՀ-եր։