Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ ի պատասխան «մարդու իրավունքների խախտումների եւ կառավարության ապակայունացնող գործողությունների», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկված է երեք կազմակերպություն եւ 17 անձ, այդ թվում՝ Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը։





























