Բրիտանացիները պատրաստվում են հնարավոր հոսանքազրկմանը՝ գեներատորների եւ լապտերների, ինչպես նաեւ ձմեռային հագուստի, ներքնազգեստի եւ մոմերի պաշար հավաքելով, գրում է Reuters-ը։

National Grid-ը ավելի վաղ նախազգուշացրել է, որ Բրիտանիային այս ձմռանը կարող են սպառնալ էլեկտրաէներգիայի անջատումներ, եթե չկարողանա ներմուծել էլեկտրաէներգիա Եվրոպայից եւ փորձի բավարար քանակությամբ ներմուծումներ ներգրավել գազով աշխատող էլեկտրակայանների վառելիքի համար:    

Էներգիայի կարգավորիչ Ofgem-ը նշել է, որ Մեծ Բրիտանիայի տնային տնտեսությունները պետք է այս ձմռանը հնարավորինս կրճատեն գազի եւ էլեկտրաէներգիայի սպառումը, որպեսզի նվազեցնեն ծախսերը եւ հոսանքազրկման վտանգը: