Հայ ռազմագերիների մահապատիժը ռազմական հանցագործություն է։ Այս մասին հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Ռազմական հանցագործությունները, ըստ շվեյցարացի պատգմավորի, պետք է համապատասխան կերպով պատժվեն։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար ամենակարեւորը Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումն է։ Այնպես որ, Հայաստանին պաշտպանելու համար միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի գործողությունները»,-կարծում է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։