Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի քննարկվում։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Նա նշել է, որ սա առաջիկա ամիսներին քննարկվելիք ամենակարեւոր հարցն է։

«Շվեյցարիան պետք է լինի այն պետությունների թվում, որոնք պարտավոր են այդ մասին հստակ խոսել։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի քննարկվում, եւ այդ մասին պետք է հայտարարել  առաջին հերթին»,-նշել է նա։