Հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում եւ Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրներում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք քննարկում ենք այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն հարաբերությունները կարգավորելու համար, եւ որոշակի քայլեր ենք ձեռնարկում։ Հետագա բանակցությունները կանցկացվեն Թուրքիայում եւ Հայաստանում։ Մենք անկեղծ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է նա։