Կանադան պնդում է, որ Ռուսաստանը պետք է բացառվի ԱՄՀ-ից եւ G-20-ից։ Այս մասին հայտարարել է Կանադայի ֆինանսների նախարար Քրիսթյա Ֆրիլանդը, որ Ռուսաստանը «հրշեջների» խմբում «հրկիզող» է անվանել, գրում է  Bloomberg-ը։

«ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի հանդիպումները հրշեջների հանդիպումներ են՝ նախարարների եւ կենտրոնական բանկիրների, որոնց խնդիրն է պաշտպանել համաշխարհային տնտեսությունը։ Ռուսաստանն այժմ հրկիզող է այդ խմբում»,-ասել է նա։ 

«Կա մեկ անհապաղ քայլ, որը կվերացնի գլոբալ տնտեսության խոշոր խափանումները, կօգնի նվազեցնել սննդի պակասը եւ կնպաստի էներգիայի բարձր գնին աշխարհի մեծ մասում: Ռուսաստանը հիմա պետք է դուրս գա Ուկրաինայից»,- ասել է Ֆրիլանդը: