Ուկրաինայի պատերազմը եւ Թայվանի շուրջ աճող լարվածությունը առաջացրել են ամերիկյան արտադրության բարձր տեխնոլոգիական զենքի պահանջարկի աճ: Իսկ մատակարարման շղթայի շարունակվող ճգնաժամի եւ ինֆլյացիայի աճի հետ կապված, պաշտպանական ոլորտի դիտորդները մտածում են, թե կարող է արդյոք ԱՄՆ պաշտպանական ոլորտը հասնել պահանջարկին, հաղորդում է CNBC-ն:

«Մենք չենք կարող հույս դնել Չինաստանի վրա՝ մեր զենքի համար բաղադրիչներ արտադրելու հարցում»,- ասում է The Marathon Initiativ-ի համահիմնադիր եւ ղեկավար Էլբրիջ Քոլբին:

Նույնիսկ աշխարհում ամենամեծ պաշտպանական բյուջեով ԱՄՆ-ի բանակը ապահովագրված չէ մատակարարումների շղթայի խնդիրներից: Սակայն առանց այն էլ հսկայական բյուջեի եւ Պենտագոնի ծախսերի վերաբերյալ հարցերով որոշ քննադատներ կարծում են, որ լրացուցիչ միջոցները կարող են չօգնել:

«Հաջորդ տարի ազգային անվտանգության բյուջեն, ամենայն հավանականությամբ, կկազմի մոտ 1,5 տրիլիոն դոլար»,- ասում է Պետական վերահսկողության ծրագրի շրջանակներում Պաշտպանական տեղեկատվական կենտրոնի վերլուծաբան Ջուլիա Գլեդհիլը: «Եվ Կոնգրեսը ցանկանում է տասնյակ միլիարդավոր դոլարներ ավելացնել այդ թվին, չնայած նրան, որ պաշտպանության նախարարությունը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ արդյունավետ չի կառավարում իր ֆինանսները»:

Թերությունները հայտնաբերելը եւ արդեն իսկ գործող ծրագրերով առաջ շարժվելը, միաժամանակ չաշխատողներին երկրորդ պլան մղելը, կարող է լինել այն խնդիրները լուծելու ճանապարհներից մեկը, որոնցից տուժել են Պենտագոնի խոշոր բյուջե ունեցող նախորդ նախաձեռնությունները:

«Ես չեմ կարծում, որ դա անպայման նշանակում է, որ մենք ամեն ինչ կներդնենք պաշտպանական ծախսերի մեջ»,- ասում է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Քրիս Դոգերտին: «Խոսքը, հավանաբար, ավելի շատ վերաբերում է արտադրության ծավալները մասշտաբայնացնելու եւ մեծացնելու կարողության զարգացմանը, երբ եւ որտեղ դա անհրաժեշտ է»: