Բաքվում, օգոստոսի 31-ին Իրանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել, այդ մասին հաղորդում է ադրբեջանական Tia.az կայքը: Ցույցի մասնակիցները ցանկացել են մտնել դեսպանութուն եւ ներկայացնել իրենց պահանջները, սակայն նրանց չեն թույլատրել: Ցուցարարները իրենց քայլով փորձում էին աջակցություն հայտնել Իրանի հարավային շրջաններում, մասնավորապես Ուրմիայում եւ Թավրիզում անցկացվող բողոքի ակցիաների ակտիվիստներին, իսկ դրանք կապված են Ուրմիա լճի շուրջ տարվող շինարարական աշխատանքների հետ: Նշենք, որ ադրբեջանցիները ցույց են անցկացնում «իրենց ազերի եղբայրներին» օժանդակելու անվան ներքո:
Ադրբեջանում, բազմիցս, այդ թվում պետական-պաշտոնական մակարդակով հավակնություններ են ներկայացվում Իրանի հարավային շրջանների` իրանական Ատրպատականի հանդեպ: Մինչդեռ, Ատրապատականում բնակվող թրքախոս ազերիները ունեն պարսկական ծագում եւ ծագումնաբանական առնչություններ չունեն ադրբեջանցիների հետ:
Ըստ էության, այս քայլով ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է PR իրականացնել ընդդեմ Իրանի:



























