Ռուսաստանի Զինված ուժերը հերթական հարվածներն է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, թիրախները խոցվել են, տեղեկացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
Նշվել է, որ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի ԶՈւ-ն օդային բազավորման մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինվորական կառավարման եւ էներգետիկ համակարգի օբյեկտներին, նշվել է պաշտպանության նախարարության Թելեգրամ-ալիքում։
Գերատեսչությունում ավելացրել են, որ նշված բոլոր թիրախները խոցվել են։
Հավաստիացվել է նաեւ, որ ռուսական օերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիան, ինչպես նաեւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական կառավարման երեք կետ, ոչնչացրել զինամթերքի հինգ պահեստ։





























