ԵՄ խորհուրդը, որը բաղկացած է դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարներից, հաստատել է Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության նոր տրանշը: Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը։
«Եվրամիության անդամ երկրների կողմից հավելյալ 500 միլիոն եվրո ներգրավումը հանդիսանում է Ուկրաինայի զինված ուժերին մեր անսասան աջակցության եւս մեկ ապացույց», - ասել է Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նշված միջոցներից 490 մլն եվրոն կուղղվի ռազմական տեխնիկայի, իսկ 10 մլն եվրոն՝ սարքավորումների եւ մատակարարման համար:
Նշվում է, որ հաշվի առնելով նոր տրանշը, ԵՄ կողմից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնությունը կհասնի 3,1 մլրդ եվրոյի:





























