Իրանը բազմիցս հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի կողմերից ոչ մեկին զենք չի ուղարկել: Այս մասին հյատնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանանին՝ հերքելով Ուկրաինայի վարչապետի՝ ՌԴ-ին իրանական անօդաչուների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը:

Նա նշել է, որ ինչպես եւ Իրանը դեմ է Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմին, նա դեմ է Ուկրաինայում պատերազմին: Նրա խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է աշխարհի ցանկացած կետում պատերազմի հակազդմանը եւ Իրանն իր հնարավորությունների չափով սեփական ջանքերն է գործադրում ուկրաինական ճգնաժամի դադարեցման համար: