Հայաստանը պետք է «դադարի խուսափել Զանգեզուրի միջանցքի բացումից»: Այսպես է Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նախիջեւանի հետ տրանսպորտային կապի երեք տարբերակների վերաբերյալ առաջարկին։
«Հայաստանը պետք է հրաժարվի հնարովի պատրվակներից՝ խուսափելու 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքով ավտոճանապարհները ու երկաթուղիները միացնելու մասին ստանձնած պարտավորություններից։ Երեք անիրական տարբերակ առաջարկելը՝ անտեսելով 20 ամիս տեւած քննարկումները, այնքան էլ լավ քաղաքականություն չէ», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի տեղադրման մասն կառավարության՝ Արեւելյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի ապահովման մասին որոշումն արդեն հրապարակվել է մի քանի ամիս առաջ:
Հայաստանը սպասում է Ադևրբեջանի դրական պատասպանին», – Twitter-ում գրել էր նա:





























