ԵՄ-ն Չինաստանին պետք է դիտարկի հիմնականում որպես մրցակից՝ պոտենցիալ փոխգործակցության սահմանափակ ոլորտներով: Այս մասին արտգործնախարարներին հայտնել ԵՄ դիվանագիտական ծառայությունը՝ Պեկինի հետ հարաբերությունների վիճակի շուրջ բանակցությունների նախաշեմին։
Անդամ երկրներին ուղարկված ոչ պաշտոնական փաստաթուղթը հստակ հասկացնում է, որ Չինաստանը էլ ավելի ուժեղ համաշխարհային մրցակից է դարձել ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ այլ համախոհ գործընկերների համար, հայտնում է EURACTIV-ը: «Հետեւաբար, կարեւոր է գնահատել, թե ինչպես լավագույնս արձագանքել ընթացիկ եւ կանխատեսվող մարտահրավերներին»,- ասվում է փաստաթղթում:
Փաստաթուղթը ներկայացնում է ԵՄ-Չինաստան հարաբերությունների մռայլ պատկերը 2019 թվականից ի վեր, երբ դաշինքը հայտարարեց իր ռազմավարությունը Պեկինի հանդեպ, որին հաջորդեցին առեւտրային վեճերը եւ պատժամիջոցները:
Բացի այն գնահատականից, որ «գործընկեր-մրցակից-համակարգային մրցակից» սահմանումները կարող են հնացած լինել, դրանում թվարկվում են Չինաստանի հետ սահմանափակ պոտենցիալ համագործակցության ոլորտները, որոնք ամփոփված են միայն մեկ պարբերությունում: «Մենք մի փոքր ավելի կենտրոնացած էինք գործընկերային մասի վրա, այժմ մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք մրցակցային մասի վրա», - ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:
Փաստաթղթի համաձայն, դա ներառում է պարենային անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, մարդասիրական օգնությունը, աղետների ռիսկի նվազեցումը եւ առողջապահությունը:
Ըստ մի քանի դիվանագետների, սա տոնի զգալի փոփոխություն է՝ առկա քաղաքականության համեմատ, որում Չինաստանը հիշատակվում է որպես «ԵՄ-ի ռազմավարական գործընկեր՝ գլոբալ եւ միջազգային խնդիրների լուծման գործում»: Միաժամանակ, ԵՄ դիվանագիտական ծառայությունը խորհուրդ է տալիս «ակտիվացնել խոցելիությունը նվազեցնելու ջանքերը»՝ տեխնոլոգիաների, ծովային եւ տիեզերական անվտանգության, նորարարությունների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում։





























