Եյսկում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո զոհվել է երկու մարդ, տեղեկացրել են ԱԻՆ-ի Գլխավոր շրջանային վարչությունում։
«Ներկա պահին 2 մարդ զոհվել է, 15 հոգի՝ հոսպիտալացվել»,- ասել են գերատեսչությունում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ռուսական գերձայնային Սու- 34 կործանիչ ռմբարկուն ընկել էր Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում, օդաչուները կատապուլտացվել են։ Ինքնաթիռի կործանման վայրում 2 000 քառ. մետր մակերեսով հրդեհ է բռնկվել։





























