Կանցլեր Օլաֆ Շոլցը նախարարներին հանձնարարել է պատրաստվել Գերմանիայում մնացած երեք ատոմակայանների շահագործումը մինչեւ ապրիլի կեսը երկարաձգելուն՝ հնարավոր էներգետիկ ճգնաժամը կանխելու համար։
Շոլցն իր որոշման մասին հայտնել է նախարարների կաբինետին ուղղված նամակում, հայտնում է AP-ն։
Այս քայլը հակասում է կոալիցիոն երկու գործընկերների դիրքորոշմանը, որոնք թեժ բանավեճի մեջ են մտել այդ հարցի շուրջ:
Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ շրջակա միջավայրի պաշտպանության «Կանաչներ» կուսակցությունից, պնդում է, որ այդ ատոմակայաններից միայն երկուսը պետք է շարունակեն աշխատել դեկտեմբերի 31-ին պլանավորված փակումից հետո:





























