ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ցանկանում է մեկ անգամ եւս հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ դա անել որքան հնարավոր է շուտ, ասել է նա լրագրողներին։

«Հույս ունեմ, որ այո։ Եվ հույս ունեմ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսում է այցելել Ռուսաստան եւ հանդիպել պետության ղեկավարի հետ։

Նա ավելացրել է, որ հնարավոր է համարում մինչեւ տարեվերջ համաձայնության ձեռքբերումը Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության գոտու վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Մենք շատ լավ երկխոսություն ունեցանք նախագահ Պուտինի եւ նախագահ Զելենսկու հետ։ Կարեւոր է, որպեսզի լինի համաձայնություն բազային սկզբունքների մասին՝ ԱԷԿ-ի պաշտպանության համար։ Պետք է շարունակել աշխատել»,- նշել է գործակալության ղեկավարը։