ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը Տուլայի մարզից Դաշնային խորհրդի անդամ կդառնա։

«Տուլա Պրեսի» տվյալներով, Չիլինգարովը կփոխարինի Անատոլի Վասկովին։

Նշենք, որ Չիլինգարովը լավ ծանոթ է Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւի հետ։ Նրանք միասին մի քանի սուզումներ են իրականացրել։ Ամենահայտնին Արկտիկայում արված սուզումն է, երբ երկու «Միր» ապարատների անձնակազմերը օվկիանոսի հատակին դրել էին Ռուսաստանի դրոշը՝ պատրաստված տիտանից, հայտնում է «Լենտա ռու»-ն։