Ուկրաինան 2012թ. «Գազպրոմից» գնելու է  27 միլիարդ խմ գազ՝ այս տարվա 40 մլրդ խմ-ի դիմաց: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոյի խոսքը:

Մինչեւ 2017 թվականը Ուկրաինան նպատակ է դրել կրճատել Ռուսաստանից գազի գնումը մինչեւ 12 մլրդ խմ՝ ավելացնելով սեփական գազի արդյունահանումը:

Վարչապետ Նիկոլայ Ազարովի խոսքով, գազի գնի մշտական թանկացման պայմաններում ավելի ձեռնտու է օգտագործել ուկրաինական ածուխը, քան ռուսական գազը:

Ուկրաինայի իշխանությունները մեկ տարուց ավելի Մոսկվայից պահանջում են փոփոխություններ կատարել գազի առաքման պայմանագրում, ի պատասխան «Գազպրոմը» հրաժարվում էփոփոխություններից:

Կիեւն անգամ պատրաստ է դատական գործընթաց սկսել Ռուսաստանի դեմ: