«Արմավիա» ավիաընկերությունը Թբիլիսի-Երեւան չվերթի ուղեւորներին հնարավորություն է ընձեռում Հայաստանի մայրաքաղաքով ուղեւորվել ավելի քան 40 ուղղություններով դեպի Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ Եվրոպայի քաղաքներ:
«Ուղեւորները խնդիրներ չեն ունենա չվերթների եւ ժամանակի համընկման հետ, քանի որ «Արմավիա»-ն ամեն օր երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան, իրականացնում է Երեւան-Թբիլիսի-Երեւան չվերթը»,- NEWS.am-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:



























