«Նոր աջեր» վրացական ընդդիմադիր քաղաքական միավորումը շնորհավորել է աբխազ ժողովրդին` Ալեքսանդր Անկվաբի Աբխազիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ով, իրենց կարծիքով, կարող է հարթեցնել հարաբերությունները վրացական կողմի հետ:

«Բնական է, որ ոչ պաշտոնական Թբիլիսին, ոչ միջազգային կազմակերպությունները չեն ճանաչում այն սահմանադրական  ու իրավաբանական շրջանակները, որոնցով անցել են նախագահական ընտրությունները Աբխազիայում: Բայց, այնուամենայնիվ մենք հարգում ենք Աբխազիայի բնակչության ընտրությունը եւ շնորհավորում ենք նրանց  թեկնածուի հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է «Նոր աջերի» հայտարարությունում, հայտնում է «Նովոստի- Գրուզիան»:

«Նոր աջերի» կարծիքով, Ալեքսանդր Անկվաբի ընտրվելը նշանակում է «նոր փուլ Աբխազիայի ժողովրդի կյանքում»: Նրանք նաեւ հույս են հայտնում, որ Անկվաբը «կդառնա այն առաջնորդը, ով կհարթի հարաբերությունները վրաց ժողովրդի հետ»: